Վրաստանում վարորդական իրավունքի քննության գործնական քննության 2-րդ փուլն արդեն իսկ քաղաքացիները անցնում են քաղաքային երթևեկության պայմաններում։ Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ գործնական թեստավորումն անցկացվում է տարբեր արագություն պահանջող ավտոճանապարհների վրա։
- չբնակեցված վայրերում,
- մայրուղու կամ նմանատիպ այլ ճանապարհի վրա, որտեղ երթևեկությունը թույլատրվում է ավելի քան 80 կմ/ժ արագությամբ,
- Բնակավայրերում, ճանապարհներին, որտեղ երթևեկությունը թույլատրվում է 60 կմ/ժ-ից ոչ ավելի արագությամբ,
Ախալցիխե քաղաքում, որտեղ քննություն են հանձնում Սամցխե-Ջավախեթիի բնակիչները, կգործի երեք ուղղություն․
1-ին քննական երթուղին ներառում է հետևյալ փողոցները՝ Ախալցիխե-Ախալքալաք մայրուղի, Շոթա Ռուսթավելի փողոց, Սուլխան-Սաբա փողոց, Կոստավա փողոց, Կեցխովելի փողոց, Շալվա Ախալցիխեի փողոց, Դիդիմամիշվիլի փողոց, Բաթումի-Ախալցիխե մայրուղի, այնուհետև վերադարձ քննական տարածք:
2-րդ քննական երթուղին ներառում է հետևյալ փողոցները՝ Ապրիլի 9-ի փողոց, Շոթա Ռուսթավելի փողոց, Կեցխովելի փողոց, Պաատա Նաթենաձեի փողոց, Կոստավա փողոց, Բաթումի-Ախալցիխե մայրուղի, այնուհետև վերադառնում և շարունակվում է Թամարաշվիլի փողոցով, անցնում Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհը և վերադառնում քննական տարածք։
3-րդ քննական երթուղին ներառում է հետևյալ փողոցները՝ Թամարաշվիլի փողոց, Բաթումի-Ախալցիխե մայրուղի, այնուհետև հետ է վերադառնում և շարունակում Կոստավայի փողոցով, անցնում Դիդիմամիշվիլի, Ռուսթավելի և Ասպինձա փողոցներով, Ախալցիխե-Ախալքալաք մայրուղով և այնուհետև վերադառնում քննական տարածք: