Ապրիլի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 290 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 մլն 654 հազար 665-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 80 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 մլն 636 հազար 188։
Վարակից մահվան 2 դեպք է գրանցվել։ Մինչ այս երկրում արձանագրվել է 16 հազար 802 մահվան դեպք:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 1.18%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.14%, վերջին 7 օրվանը՝ 1.06%: