Այսօր առավոտից լրատվամիջոցները գրեցին, թե Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին դառնում է Վրաստանի ընդդիմադիր, երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ։
Ըստ Rustavi 2 հեռուստաընկերության տեղեկությունների՝ Մարգվելաշվիլին առաջարկը ստացել է անձամբ Միխեիլ Սաակաշվիլիից և կուսակցությունն արդեն որոշում է կայացրել այս հարցի վերաբերյալ։
Rustavi 2-ը փորձել է տեղեկությունը ճշտել հենց Մարգվելաշվիլիից, սակայն, հեռախոսային մեկնաբանությունում Մարգվելաշվիլին ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է լուրը։
Ավելի ուշ ՄԱՇ-ը հերքել է՝ Մարգվելաշվիլիի կուսակցության նախագահ դառնալու լուրը։
Ըստ Netgazeti-իի՝ կուսակցության մամուլի ծառայությունից հայտնել են, որ տարածված տեղեկությունն անհեթեթություն է և իրականությանը չի համապատասխանում։
ՄԱՇ առաջնորդներից Լևան Խաբեիշվիլին ևս արձագանքել է Rustavi 2-իի տարածած տեղեկատվությանը:
«Պետական լրատվամիջոցների հիման վրա Եվտուշենկո-Բորինկայի ձայնագրությունները «վերագրելու» էժանագին փորձ է: Սուտ է և մի՛ հետևեք իշխանության քարոզչությանը»,- գրել է Խաբեիշվիլին։
Նշենք, որ Գիորգի Մարգվելաշվիլին ՄԱՇ առաջնորդների հետ միասին ապրիլի 15-ին մեկնել էր Կիև:
Կարդացեք նաև՝