Վրաստանում այս տարի 12-րդ դասարանցիները դպրոցը կավարտեն մայիսի 20-ին։ Այս մասին հայտնում է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը։
- 12-րդ դասարանցիները ուսումնական տարին կավարտեն մայիսի 20-ին
- Առաջին դասարանցիները՝ մայիսի 27-ին
- Մյուս դասարանի աշակերտները՝ հունիսի 15-ին
Բոլոր աշակերտները առաջին կիսամյակում հաճախել են ընդհանուր հաշվով 74 օր, իսկ երկրորդ կիսամյակում 12-րդ դասարանցիները կհաճախեն՝ 79 օր, առաջին դասարանցիները՝ 83 օր, իսկ մնացած դասարանների աշակերտները 96 օր։