«Հենց այն արժեքները, հարաբերությունները, որ դարեր շարունակ մեր ժողովուրդն ունեցել է ուկրաինացի եղբայրների հետ, պետք է գնահատել երկստեք»,- այս մասին ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն։
Ըստ Բուրճուլաձեի՝ «Վրաստանն ամեն ինչ անում է, որպեսզի ցույց տա Ուկրաինայի իշխանություններին և ուկրաինական հասարակությանը, որ նրանց կողքին է»։
ՊՆ Նախարարի խոսքով, Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու առումով Վրաստանն առաջին տեղում է.
«Ոչ պակաս կարևոր է վրաց հասարակության վերաբերմունքն ուկրաինացիների նկատմամբ։ Հավանաբար, իմ կարծիքով, չկա այլ երկիր, որտեղ Ուկրաինայի քաղաքացիներին վերաբերվեին այնպես, ինչպես մեզ մոտ է։ Դեսպանի հետկանչն, իհարկե, սխալ էր։ Որքան շուտ մոռանանք եղած դժգոհությունները, այնքան ավելի արագ կզարգանան մեր երկրները և կհաստատվի խաղաղությունը»,- ասել է Բուրճուլաձեն։
Բուճուլաձեն նաև նշել է, որ այն ձևակերպումը, թե Վրաստանը չի միանում պատժամիջոցներին, ճիշտ չէ.
«Վրաստանը միացել է բոլոր վճռական պատժամիջոցներին։ Դա կլինի ՄԱԿ-ի, Եվրախորհրդի, թե այլ կառույցների կողմից սահմանված։ Պատժամիջոցներ, որոնք, սակայն, ոչ մի ազդեցություն չեն ունենա ագրեսորի վրա, միայն կճնշեն մեր քաղաքացիներին, ուստի դրանց մեր կողմից միանալը խելամիտ չէ»։