Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր նշում է ննջեցյալների հիշատակության օրը՝ մեռելոցը։
Այսօր մարդիկ այցելում են իրենց ննջած հարազատների գերեզմաններ և ավանդույթի համաձայն իրենց հետ զատկական թխվածք (պասխա) և կարմիր ձու են տանում, որոնք տոնի խորհրդանիշն են։
Օրվա կապակցությամբ, հասարակական տրանսպորտը մետրոյի կայարանների մոտից մինչև Թբիլիսիի գլխավոր գերեզմանատուն անվճար կլինի։
Տրանսպորտի և քաղաքաշինության գործակալության ղեկավար Վիկտոր Ծիլոսանիի խոսքով՝ տրանսպորտը քաղաքացիներին անվճար կսպասարկի այսօր առավոտյան ժամը 08:00-ից մինչև երեկոյան 20:00-ն: