Թբիլիսիում մեկնարկել է «Մի’ աջակցեք ցեղասպանությանը» երթը։
Ֆիլհարմոնիայի մոտ հավաքված վիրահայերը երթով շարժվում են դեպի Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատուն։
Երթի ընթացքում հնչում են հայրենասիրական երգեր: Ցուցարարների ձեռքում են Հայաստանի և Վրաստանի դրոշներ, ինչպես նաև թուրքալեզու գրառումներ:
Ճանապարհի մի հատվածը կաթվածահար է եղել այս պահին:
Ընդգծենք, որ հիմնական պահանջները և ցույցի շարունակությունը կլինի Թուրքիայի դեսպանատան դիմաց:
Հիշեցնենք նաև, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր Վրաստանի տարբեր շրջաններում բնակվող էթնիկ հայերը պահանջատիրական երթ կամ մոմավառություն են անցկացրել:
Երթն ուղիղ միացմամբ կարող եք դիտել այստեղ: