Ախալքալաքի շրջանի Օրջա գյուղում անցկացվեց փոքրիկ ցուցահանդես-միջոցառում` Հայոց Ցեղասպանության վերաբերյալ։ Օրջայի հանրային դպրոցի աշակերտներն իրենց հասակակիցներին ու գյուղի մյուս բնակիչներին պատմեցին Մեծ Եղեռնի մասին, այնուհետև քայլեցին դեպի գյուղի մատուռ, որտեղ հնչեցին ցեղասպանությանը վերաբերող երգեր ու բանաստեղծություններ։
Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի ուսուցիչ Վարդիթեր Յուզբաշյանը։
Աշակերտները ծածանեցին հայոց եռագույնը և պաստառներ՝ «Ճանաչում», «Դատապարտում», «Հայոց Մեծ Եղեռնը չի մոռացվի» և այլ գրություններով։