Ապրիլի 24-ի կապակցությամբ Վրաստանում Սփյուռքի դեսպան Էմիլ Սարգսյանն ուղերձ է հղել: Ստորև ներկայացնում ենք ուղերձն՝ անփոփոխ.
«Լռությունը, նշանակում է hամաձայն լինել այն սարսափելի ոճրագործության հետ, որ իրականացվել է հայ ազգի նկատմամբ։ Ասում են՝ ժամանակը բուժում է։ Ցավոք, արդեն 107 տարի է անցել, սակայն հայ ազգի սիրտը դեռ ցավում է։ Չգիտեմ, դեռ ինչքա՞ն ժամանակ պետք է անցնի, որ հայ ազգը մոռանա այս սարսափելի ոճրագործության մասին։ Սակայն, ուզում եմ ասել, որ երբեք չենք մոռանալու։ Ես երբեք չե՛մ պատրաստվում մոռանալ իմ նախնիների տանջանքները և խոշտանգումների մեջ անցկացրած օրերը։ Սա մեր պատմությունն է և անպայման, միշտ և ամենուր, ուր էլ որ լինենեք, ինչպես էլ որ լինենք, պետք է պահանջենք ոճրագործներից ճանաչել իրենց մեղավորությունը։
Ապրիլի 24-ը ողբերգական օր է, որը հարգվում ու հիշվում է ամբողջ աշխարհի հայության կողմից՝ որպես հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Օր՝ որի մասին, ցավոք սրտի, Վրաստանում շատերը չգիտեն։
1878 թվականին Օսմանյան կայսրությունում երեք միլիոն հայ էր ապրում։ Իսկ 1914 թվականին կայսրությունում հայերի թիվը կազմում էր՝ 1 845 450։ 1894-1896 թթ․ տեղի ունեցած ջարդերի ու կոտորածի, խոշտանգումների և Թուրքիաից հայերի փախուստի պատճառով հայ բնակչության թիվը մեկ միլիոնից ավելով կրճատվեց։
1915 թվականի ապրիլի 24-ին, այն օրը, որ այսօր նշվում է որպես հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Կոստանդնապոլսում սկսվեց հայ մտավորական, կրոնական, քաղաքական էլիտայի մասայական ձերբակալությունները։ Հայ մտավորականության 800-ից ավելի ներկայացուցչի ձերբակալեցին, տանջանքների ենթարկեցին և սպանեցին։
Հայ ազգը մշտապես պայքարել է քրիստոնեության պահպանման, գոյության և ազատության համար։ Մեզ ենթարկում էին տանջանքների, խոշտանգումների, մեզ բռնաբարում էին, թալանում, սակայն ո՛չ մեկ և ո՛չ մի բան չկարողացավ մեզ կործանել։
Չե՛նք կարող մոռանալ մեր միլիոնավոր անմեղ զոհեին։ Հիշում ենք հայոց ցեղասպանությունը և պահանջում նրա ճանաչումը։ Ես հավատում եմ, որ արդարադատությունը իրագործվելու է»։