«Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) անցկացրած հարցման համաձայն՝ Վրաստանում հարցվածների 92 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը սպառնալիք է իր հարևանների համար։
Հարցին, թե ինչպես է Ռուսաստանը ռազմական վտանգ ներկայացնում իր հարևանների համար, կամ արդյոք ընդհանրապես ներկայացնում է, հարցվածների 85 տոկոսը պատասխանել է, որ նա մեծ վտանգ է ներկայացնում, իսկ 7 տոկոսը նշել է, որ Ռուսաստանը փոքր վտանգ է ներկայացնում:
Ռուսաստանը վտանգ չի ներկայացնում հարցվածների մոտ 4 տոկոսի համար։
Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր գրեթե 22 տոկոսով ավելացել է հարցվածների թիվը, ովքեր կարծում են, որ Ռուսաստանը սպառնալիք է։
Հարցումներն իրականացվել են դեմ առ դեմ՝ փետրվարի 3-15-ը և մարտի 9-20-ը, մասնակցել է ավելի քան 2 024 քաղաքացի ամբողջ Վրաստանից։ Հարցման միջին սխալի սահմանը -/+ 1,6-1,8 տոկոս է։