Վրաստանում հարցվածների 81 տոկոսը կարծում է, որ իրենց ընտանիքների տնտեսական վիճակը կվատթարանա ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։ Այս մասին ասված է «Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) այսօր հրապարակած հարցման մեջ։
Ըստ NDI՝ հարցվածների միայն 1 տոկոսն է կարծում, որ պատերազմի պատճառով իրենց ընտանիքի տնտեսական վիճակը կբարելավվի, իսկ 11 տոկոսը կարծում է, որ պատերազմն ազդեցություն չի ունենա իրենց վրա։
NDI-ը նաև ուսումնասիրել է բնակչության ընդհանուր ակնկալիքները մի քանի ոլորտներում: Հարցումը ցույց է տալիս, որ հարցվածների 80 տոկոսն ակնկալում է, որ հաջորդ 1 տարվա ընթացքում տնտեսական իրավիճակը կվատթարանա, իսկ 11 տոկոսը կարծում է, որ դա քիչ հավանական է:
Հատկանշական է, որ հարցվածների մեծ մասն ակնկալում է Վրաստանում ռուսամետ ուժերի ակտիվացում և Վրաստանի դեմ ռուսական ռազմական ագրեսիա։
Հարցումներն իրականացվել են դեմ առ դեմ՝ փետրվարի 3-15-ը և մարտի 9-20-ը, մասնակցել է ավելի քան 2 020 քաղաքացի ամբողջ Վրաստանից։ Հարցման միջին սխալի սահմանը -/+ 1,6-1,8 տոկոս է։