Մառնեուլիի շրջանի Շահումյան և Կիրովկա գյուղերը կվերանվանվեն։ Տեղեկությունը տարածում է Marneuli TV-ին։
Ըստ տեղեկության՝ Խորհրդային միության ժամանակից եկած գյուղերի անունները փոխելու հարցը քննարկվել է Մառնեուլիի սակրեբուլոյի նիստում։
Սակրեբուլոյի աշխատակազմի ղեկավար Նինո Բերիձեն նշել է, որ քաղաքապետարանը բնակիչների հետ քննարկման արդյունքում Կիրովկա գյուղի համար նախատեսված 5 անուններից ընտրել է երկուսը՝ «Մծվանե գորա» (Կանաչ բլուր) կամ «Մեգոբրոբա» (ընկերություն)։
Շահումյան գյուղը կվերանվանվի Զեմո Շուլավերի (Վերին Շուլավեր)։
Նշենք, որ որոշումը կկայացվի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ աշխարհագրական օբյեկտների անվանակոչման հանձնաժողովի հաստատումից հետո։