Ավարտվել է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված «Մարնեուլի 500» ենթակայանի շինարարությունը: Նորակառույց ենթակայանի նպատակը Թբիլիսիի և Քվեմո(Ստորին) Քարթլիի էներգամատակարարման բարելավումն է: Նախագիծը իրականացվել է «Վրասատանի պետական էլեկտրահամակարգի», «Շրջանային էլեկտրամատակարարման զարգացման նախագծի» և Ասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ, տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:
Ենթակայանի շինարարության ավարտի կապակցությամբ դեկտեմբերի 12-ին Մառնեուլի են այցելել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
«Մարնեուլի 500»-ի կառուցման վրա ծախսվել է 20 մլն ԱՄՆ դոլար: Վարչապետի խոսքերով ենթակայանի կառուցումը էներգետիկայի անկախության ճանապարհին իրականացված ևս մեկ քայլ է:
«Մարնեուլի 500»-ի շինարարական աշխատանքներն իրականացրել է թուրքական BEST/BETAS կազմակերպությունը: