
Դեկտեմբերի 12-ին Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալությունը փակելու պահանջ է ներկայացրել «Վրաց մահմեդականների միության» ղեկավար Տարիել Նակաշիձեն, տեղեկացնում է «interpressnews.ge» պարբերականը:
Նակաշիձեի կարծիքով վերոնշյալ գործակալությունը լուրջ խոչընդոտ է հանդիսանում կրոնական փոքրամասնությունների և երկրի զարգացման ճանապարհին.
«Մահմեդական համայնքի հանդեպ վերաբերմունքը չափազանց նվաստացնող է: Այնպիսի տպավորություն է, կարծես մենք ցածր խավի քաղաքացիներ ենք: Կրոնի հարցերով պետական գործակալությունը պետք է խորհրդատվական գործառույթ կատարեր և կապող օղակ հանդիսանար պետության և կրոնական կազմակերպությունների միջև, մինչդեռ այն պարզապես վերահսկողություն է իրականացնում, ինչը դրսեւորվում է քննարկումների ժամանակ այս կառույցի որպես կողմ հանդես գալու փաստով»,- հայտարարել է Տարիել Նակաշիձեն: