Վրաստանի կրոնական հարցերի պետական գործակալությունը շնորհավորում է Հայ Առաքելական Եկեղեցու ծխականներին և հայ ժողովրդին` Քրիստոսի Հարության տոնի առթիվ։
«Կրոնական հարցերի պետական գործակալությունը շնորհավորում է Հայ Առաքելական Եկեղեցու ծխականներին և մեր հայ հայրենակիցներին Փրկչի Հարության հրաշափառ տոնի առթիվ։
Զատիկը մեղքի դեմ հաղթանակի, նորոգության ամենամեծ տոնն է բոլոր քրիստոնյաների համար: Մենք միանում ենք ձեր ուրախությանը, ցանկանալով՝ երջանկություն և բարգավաճում» — նշված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք՝ հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Զատիկը այս տարի նշում է այսօր՝ ապրիլի 17-ին: