ԵՄ անդամակցության հարցաթերթիկը կհանրայնացվի. Դարչիաշվիլի

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին կառավարությունում կայացած ԵՄ ինտեգրման կառավարական հանձնաժողովի 62-րդ նիստից հետո մամլո ասուլիսում հայտարարել է, որ ԵՄ անդամակցության հարցաթերթիկը կհանրայնացվի։

«Մենք գիտենք, որ փաստաթղթի նկատմամբ կա հանրային շատ մեծ հետաքրքրություն, համապատասխանաբար, Վրաստանի վարչապետի գլխավորությամբ տեղի կունենա կառավարական հանձնաժողովի նիստ, փաստաթուղթը հանրայնացնելու մասին որոշում կկայացվի։ Այն հասանելի կլինի բոլոր շահագրգիռ կողմերին»,- ասել է  Դարչիաշվիլին

Նշենք, որ ընդդիմությունը և մի շարք հասարակական կազմակերպություններ պահանջել են հանրայնացնել հարցաթերթիկը։

Խորհրդարանական ընդդիմության ութ անդամներ նամակ են գրել ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյին՝ խնդրելով օգնել իրենց, որպեսզի կառավարությունը հանրայնացնի ԵՄ անդամակցության հարցաթերթիկը։

Արդեն ապրիլի 14-ին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ Եվրամիության հետ խորհրդակցություններից հետո կքննարկեն Վրաստանին հանձնված հարցաշարը հանրայնացնելու հարցը։ Կոբախիձեն ասել էր, թե «նրանք, ովքեր չեն խարխլում երկիրը, կներգրավվեն ԵՄ հարցաշարի լրացման գործում»:

Կարդացեք նաև՝

https://www.aliq.ge/vrastanin-handznvec-yem-theknatcui-harcashareh/