Ապրիլի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 235 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 մլն 652 հազար 707-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 496 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 մլն 633 հազար 338։
Վարակից մահացել է ևս 5 մարդ, ընդհանուր՝ 16 հազար 788:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 1.16%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.58%, վերջին 7 օրվանը՝ 1.34%: