Վրաստանի տարբեր շրջաններում շարունակվում է պրոռուսական «Ալտ-Ինֆո» կուսակցության դեմ պայքարը։
Այս անգամ ի նշան բողոքի՝ Բաթումիում գտնվող «Ալտ-Ինֆո» կուսակցության «Պահպանողական շարժում» կազմակերպության գրասենյակի պատերն են ներկել կարմիրով։
Ակցիայի հեղինակը «Այլընտրանք» հասարակական կազմակերպության ղեկավար Խաթունա Բերիձեն է։
«Վրաստանում ռուսական գործակալություն չի աշխատի։ Ռուսական կուսակցությունները չեն կարող զարգանալ Վրաստանում։ Ես պայքարելու եմ մինչև արյան վերջին կաթիլը, որ նման գրասենյակներն ու այս մարդիկ այլևս Վրաստանում չլինեն»,- ասել է Բերիձեն՝ նշելով, որ «սադրանքներից խուսափելու համար» միայնակ է գնացել «Ալտ-ինֆոյի» գրասենյակ։
Ըստ Բերիձեի՝ երեկ՝ ապրիլի 13-ին, Խելվաչաուրիում ևս ներկել են ռուսամետ «Ալտ-ինֆո» կազմակերպության գրասենյակի պատերը։
Նշենք, որ ավելի վաղ՝ Քոբուլեթի քաղաքում (Աջարիա) բռնության մեղադրանքով ձերբակալվել են «Ալտ-ինֆո» ծայրահեղ պահպանողական-ազգայնական համացանցի հարթակի հինգ անդամներ։
Կարդացեք նաև՝