Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի շրջանի դե ֆակտո կենտրոնական ընտրական հանձանժողովի (ԿԸՀ) այսօր կայացրած որոշման համաձայն՝ դե ֆակտո նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 28-ին։
Նշենք, որ Ցխինվալիի շրջանում դե ֆակտո նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է ապրիլի 10-ին, որին մասնակցած 5 թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների 50 տոկոսից ավելին։
Երկրորդ փուլում կմասնակցեն գործող նախագահ Անատոլի Բիբիլովը և ընդդիմադիր «Նիխաս» կուսակցության նախագահ Ալան Գագլոևը։
Դե ֆակտո նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված էր ապրիլի 24-ին, այդ օրը, սակայն, նշվում է Սուրբ Զատիկը։ Տեղական «օրենքները» թույլ չեն տալիս քվեարկություն անցկացնել տոն օրերին, այդ իսկ պատճառով ընտրությունները կացկացվեն ապրիլի 28-ին։
Ընդգծենք նաև, որ ապրիլի 10-ին Ցխինվալիում կայացած ընտրությունները դատապարտել են Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն, Ուկրաինան և Վրաստանի մյուս գործընկեր երկրները։
Կարդացեք նաև՝
Բիբիլովը պարտվում է ընդդիմությանը. Հվ. Օսիայում երկրորդ փուլ կանցկացվի