Վրաստանում 2022 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 13-ը պետական ուղեգրման ծառայությունների ծրագրով անվճար բուժօգնություն է ստացել 6801 քաղաքացի: Ֆինանսավորման չափը կազմել է 15 մլն 971 հազար 811 լարի։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարությունը:
Հիշյալ ծրագրի նպատակն է ֆինանսավորել Վրաստանի քաղաքացիների անհրաժեշտ բժշկական ծառայությունները ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում (անհրաժեշտության դեպքում):
Ծրագրով մատուցվող ծառայությունները ներառում են ինչպես շտապ, այնպես էլ պլանավորված բժշկական օգնություն, ամբուլատոր և ստացիոնար ծառայություններ, վիրահատություններ, դեղորայքային և ախտորոշիչ կլինիկական-լաբորատոր հետազոտություններ։
Ծրագրից կարող են օգտվել՝
- Անձինք, ովքեր ներկայացնում են համապատասխան դիմում, որով պահանջում է ֆինանսավորում բժշկական ծառայությունների համար
- Առանց դիմումի կարող են հետևյալ ծառայություններից օգտվել՝
- Բնական աղետներից, արտակարգ իրավիճակներից տուժած քաղաքացիները
- Օկուպացված տարածքներում բնակվող Վրաստանի քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր մշտապես բնակվում են Վրաստանում
- Վրաստանի ներքին գործերի նախարարության, Վրաստանի պաշտպանության նախարարության, Վրաստանի արդարադատության նախարարության կառավարման ոլորտում գործող հատուկ քրեակատարողական ծառայության ոստիկանները կամ զինվորականները
- Սրտի բնածին հիվանդություն ունեցող Վրաստանի քաղաքացիները և այլք:
Ծրագրի մասին մանրամասն կարող եք կարդալ կառավարության պաշտոնական կայքում (www.moh.gov.ge):