Ապրիլի 12-ին, ժամը 17:00-ի դրությամբ Թբիլիսիի մետրոպոլիտենն աշխատում է խափանումներով. «Վարկեթիլի» և «Կայարանի հրապարակ» կայարանների միջև ուղևորափոխադրումները դադարեցված են։ Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը նշում է, որ պատճառը տեխնիկական թերությունն է։
«Խափանման պատճառը շարժակազմի տեխնիկական թերությունն է, որի համար անհրաժեշտ է եղել այն օժանդակ գնացքով փակուղի տեղափոխել։
Ուղևորները հնարավորություն ունեն երթևեկել միայն մետրոյի «Ախմեթելի թատրոն» կայարանից դեպի «Կայարանի հրապարակ» ուղղությամբ։ «Թբիլիսիի մետրոպոլիտենի Սաբուրթալո գիծը սովորականի պես սպասարկում է ուղևորներին», — հայտնել են տրանսպորտային ընկերությունից։
Ուղևորներին չի կարող սպասարկել մետրոյի 8 կայարան՝ «Վարկեթիլի», «Սամգորի», «Իսանի», «300 Արագվելի», «Ավլաբարի», «Ազատության հրապարակ», «Ռուսթավելի» և «Մարջանիշվիլի»։