Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ Վրաստանում սկսվել է կիրառվել կորոնավիրուսային հիվանդության բուժման համար նախատեսված «Պաքսլովիդ» դեղամիջոցը, որով միայն մի քանի հիվանդ է բուժվում։
Ըստ Գաբունիայի՝ պացիենտը սկզբում դեղորայքն ընդունում է բժշկի հսկողությամբ։
«Այս դեղորայքի օգտագործումը սկսվել է անցյալ շաբաթ: Եթե այնպես պատահի, որ դեղորայքն ընդունելու ժամանակ հիվանդի հոսպիտալացնելու կարիք առաջանա, ապա հիվանդանոցի բժիշկը կգնահատի պացիենտի վիճակը, որից հետո կորոշի շարունակել դեղորայքի ընդունումը, թե ոչ»,- պարզաբանել է Գաբունիան։
Ավելի վաղ՝ փոխնախարարը հայտարարել էր, որ կորոնավիրուսը բուժող «Պաքսլովիդ» դեղամիջոցից հիվանդները կoգտվեն անվճար։ Գաբունիան միևնույն ժամանակ նշել էր, որ այս դեղամիջոցը չի վաճառվի դեղատներում։
Կարդացեք նաև՝