Վրաստանում ապրիլի 11-ից բժիշկը պարտավոր է դեղորայք նշանակել միայն ջեներիկ (վերարտադրված) անվանումով։
Դեղագետը հաճախորդներին կառաջարկի առողջապահության նախարարության մշակած վերարտադրված (ջեներիկ) դեղերի (օրիգինալ դեղին իր ազդեցությամբ համարժեք, նույն ակտիվ բաղադրատարրով, նույն դեղաչափով, նույն դեղաձևով արտադրված դեղ) «դրական ցուցակից» երեք ամենամատչելի դեղամիջոցները։
Քաղաքացին ինքը կորոշի, թե որ արտադրողի և ինչ արժեքի դեղ վերցնի։
Հիշեցնենք, որ դեղատոմսի թղթային տարբերակը փոխարինվել է էլեկտրոնային տարբերակով: