Վրաստանում առաջատար ներդրումային բանկի՝ Galt & Taggart-ի տվյալներով Վրաստանը զբոսաշրջությունից առաջին եռամսյակում ստացել է 343,7 մլն դոլար եկամուտ։
Ըստ Galt & Taggart-ի՝ 2021 թվականի առաջին երեք ամիսների համեմատ զբոսաշրջությունից ստացված եկամուտների աճը կազմում է 542 տոկոս։ Նախքան համավարակը եղած տվյալների համեմատ ոլորտը վերականգնվել է ընդամենը 59,4 տոկոսով։
Նախնական տվյալներով զբոսաշրջությունից եկամուտներն ըստ եռամսյակների բաշխվել են հետևյալ կերպ.
- հունվար՝ 114 մլն դոլար
- փետրվար՝ 105.2 մլն դոլար
- մարտ՝ 124.5 մլն դոլար:
Նշենք, որ 2022 թվականի մարտին զբոսաշրջիկների թիվը կազմել է 2019 թվականի մարտի մակարդակի 48,5 տոկոսը, ինչը մի փոքր ավելի վատ է նախորդ ամսվա համեմատ, ըստ երևույթին պատճառը Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սանձազերծած պատերազմն է։
Ընդհանուր առմամբ, 2022 թվականի առաջին եռամսյակում Վրաստան է այցելել 0,5 մլն զբոսաշրջիկ։ 2019 թվականի համեմատ վերականգնումը կազմում է 52,1 տոկոս։