Այսօր Լյուքսեմբուրգում Վրաստանին հանձնվեց ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու ինքնագնահատման հարցաշարը: Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Նշվում է, որ հարցաթերթիկը Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին է փոխանցել Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը։
«Այսօր ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելով և անդամակցության հարցաթերթիկ ստանալով՝ ԵՄ ինտեգրման գործընթացում Վրաստանը թևակոխում է որակապես նոր, շատ ավելի հավակնոտ և երկրի համար կարևոր փուլ: Սա տրամաբանական և ԵՄ ընթացակարգ է, որը ենթադրում է երկրի պատրաստակամություն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական և օրենսդրական համատեղելիություն»,- ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Այսօր կառավարության նիստում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վստահեցրել է, որ հարցաշարը կլրացվի և Բրյուսելին կփոխանցվի հնարավորինս շուտ։
Պաշտոնական Թբիլիսին Եվրամիության թեկնածուի կարգավիճակի ստանալու համար դիմել էր մարտի սկզբին։
Հիշեցնենք՝ երկու օր առաջ էլ ԵՄ-ի հարցաթերթիկը ստացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։