Վրաստանի դեսպանը այցելել է Երեւանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Դեկտեմբերի 9-ին, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր է այցելել ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը: Կրթահամալիրում արդեն 8 տարի է դասավանդվում է վրացերեն լեզուն: Այցի շրջանակներում տեղի է ունեցել շրջայց կրթահամալիրի պարտեզով, տոնավաճառ Սեբաստացի մոլում և կլոր սեղան: Ուսումնական բլոգի հեղինակ Միքայել Կամենդատյանն իր էջում գրում է. «Կրթահամալիրում վրացերենը դարձել է անփոխարինելի մաս արդեն ութ տարի եւ այդ

7տարիների համատեղաշխատանքի արդյունքը
տեսանելի է Սեբաստացիների առօրյա կյանքում.վրացերենը դարձել է կրթահամալիրի օտար լեզու»։

Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ-կապերը ամեն տարի Կրթահամալիր հյուր 5են բերում 200-ից ավելի սովորող և պատվիրակ, նույն կերպով Վրաստան են տանում Կրթահամալիրի տարբեր ուսումնական խմբեր:

 

8

 

Վրաստանի հերթական դեսպանը հիացած էր Կրթահամալիրի առօրյա անցուդարձով, վրաց միջավայրով։ Տեղի ունեցավ շրջայց Կրթական պարտեզով, տոնավաճառ Սեբաստացի մոլում և կլոր սեղան։ Կլոր սեղանի ընթացքում ցուցադրվեցին Վրացախոսների ակումբի տարեկան նախագծերը, տեղի ունեցավ կարճամետրաժ խոհարարական ֆիլմերի դիտում՝ «Պատրաստում ենք վրացերեն», հարց-պատասխան։

6Տարբեր տարիքի Սեբաստացիներս տվեցինք մեզ հուզող հարցեր, ստացանք սպառիչ պատասխաններ։ Դեսպանը շատ ընկերասեր էր. սովորողներիս տրամադրեց ֆեյսբուքյան էջ, որով կարող ենք կապվել դեսպանության հետ, անել առաջարկներ և դիմել որոշ հարցերով»։

 

Նյութի սկզնաղբյուրը՝ այստեղ

Թողնել պատասխան