Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելել է Բոլնիսիի 50 հեկտարի վրա հիմնված նուշի, ընկուզենու և սալորի այգիներ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարությունը։
«Ներկայացնել ապագան» պետական ծրագրի շրջանակներում «Ագրո Բալավար» և «Ագրո Բալավարի+» ընկերությունները մշակման համար ստացել են ավելի քան 247 հազար լարի (մոտ 82 հազար 333 դոլար) պետական ֆինանսավորում:
Նշվում է, որ ընկերություններն օգտվել են նաև «Արտոնյալ ագրովարկից», վարկի չափը կազմել է 768 հազար 500 լարի (մոտ 256 հազար 166 դոլար)։ Բացի այդ, «Ագրո Բալավար+»-ը պետական ծրագրի շրջանակներում 35 տոկոս համաֆինանսավորմամբ ստացել է 22 հազար 500 լարիի (մոտ 7 հազար 500 դոլար) գյուղտեխնիկա։
Կառավարության ղեկավարի խոսքով, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության կողմից ֆերմերներին աջակցելու պետական ծրագրերը նպաստում են երկրում եվրոպական չափանիշների բազմամյա այգիների մշակմանը և գյուղատնտեսության զարգացմանը։ Ըստ Ղարիբաշվիլիի՝ կարևոր է էլ ավելի մեծացնել ծրագրերի հասանելիությունը։
«Ներկայացնել ապագան» պետական ծրագիրը ֆինանսավորել է Քվեմո Քարթլիի շրջանում նոր, բազմամյա այգու մշակումը ավելի քան 3 000 հեկտար տարածքում, որը Գյուղական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ գերազանցում է 16 մլն լարին (մոտ 5 մլն 333 հազար 333 դոլար)։
Քվեմո Քարթլիի մարզում ավելի քան 414 մլն լարիի (մոտ 138 մլն դոլար) վարկեր են տրամադրվել «Արտոնյալ ագրովարկային ծրագրի» շրջանակներում, մինչդեռ Գյուղական զարգացման գործակալության կողմից տրամադրված համաֆինանսավորումը գերազանցում է 61 մլն լարին (մոտ 20 մլն 333 հազար 333 դոլար»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ։
Վարչապետի հետ միասին հանդիպմանը ներկա են եղել փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան և Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխթուրիշվիլին։