Ուկրաինայի Ռադայի նախագահը Պապուաշվիլիին հրավիրում է Բուչա

Բուչայում զոհվածների հիշատակին Թբիլիսիում անցկացված ակցիա-ներկայացում․ Լուսանկարը՝ «Նեթգազեթիի»․

Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահը հրավեր է ստացել՝ այցելել ուկրաինական Բուչա քաղաք և սեփական աչքերով տեսնել տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքները։

«Այսօր աշխարհը տեսել և դատապարտել է Բուչայում տեղի ունեցածը։ Ինչպես գիտեք, Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ պարոն Ստեֆանչուկը դիմել է աշխարհի երկրների խորհրդարանականներին՝ գալ Բուչա և իրենց աչքով տեսնել այդ հանցագործությունները։ Նման հրավեր ստացել է նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին»,- ասել է Կասյանովը։

Թբիլիսիում տեղի է ունեցել ակցիա-ներկայացում՝ նվիրված Բուչայում զոհվածների հիշատակին. լուսանկարներ