Վրաստանում 2022 թվականի ազգային միասնական քննություններին գրանցվել է ավելի քան 41 000 դիմորդ, որոնցից ամենաբարձր բալեր հավաքած դիմորդները ստանում են ուսումնական դրամաշնորհ՝ ուսման վարձի 100, 70 կամ 50 տոկոսի չափով (1+4 ծրագրով ընդունվողները կարող են ստանալ միայն 100 տոկոսի չափով):
Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի ունի ուսումնական դրամաշնորհ ստանալու իրավունք։ Բացի այդ, ֆինանսավորումը հասանելի է Աբխազիայի և Ցխինվալիի օկուպացված շրջաններում օրինական կերպով բնակվող մարդկանց, որոնց վրացական օրենսդրության համաձայն՝ տրվել է անձնական համար: Դրամաշնորհ կարող են ստանալ նաև այն մարդիկ, ովքեր ապրում են Վրաստանում և ունեն չեզոք անձը հաստատող փաստաթուղթ։
Պետական ուսումանական դրամաշնորհ չի տրամադրվում անձին, եթե նա.
օտարերկրյա քաղաքացի է,
եթե դիմորդն ունի երկքաղաքացիություն և քննություններին գրանցվել է որպես օտարերկրյա քաղաքացի,
եթե դիմորդը ձեռք է բերել ուսումը չհավատարմագրված (առանց ակրեդիտացիայի) ծրագրով շարունակելու իրավունք,
եթե դիմորդը, նախորդ տարիներին, ստացել է դրամաշնորհ ակադեմիական կրթական ծրագրի կամ վրացերենի վերապատրաստման ծրագրի համար և արդեն օգտվել է դրանից։
Նշենք, որ խոսքը վերաբերում է վրաց լեզու և գրականություն, օտար լեզու և ընտրովի առարկաներից որևէ մեկը (պատմություն, մաթեմատիկա, քաղաքացիական կրթություն, աշխարհագրություն) հանձնող դիմորդներին: