Դարչիաշվիլին պաշտոնական այցով մեկնում է Բրյուսել

Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Իլիա Դարչիաշվիլին այսօր կսկսի պաշտոնական այցը Բրյուսել։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Նշվում է, որ ԱԳ նախարարը ապրիլի 6-8-ը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում։ 

Դարչիաշվիլին կհանդիպի ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ, Հյուսիսատլանտյան դաշինքի հրավերով կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների արտգործնախարարների նիստին։  

«Իլիա Դարչիաշվիլին հանդիպումներ կունենա նաև իր գործընկեր նախարարների հետ»,-ասված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։