Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ Pfizer պատվաստանյութերի լրացուցիչ չափաբաժիններն այսօր առավոտյան Վրաստան են բերվել, շուտով բաշխումը կիրականացվի և կվերսկսվի Pfizer-ով պատվաստումների գործընթացը։
Փոխնախարարի խոսքով՝ բնակչության 65 տոկոսը պետք է պատվաստված լինի մինչև ամառ:
Միաժամանակ, ըստ փոխնախարարի՝ շարունակվում է պատվաստումների խրախուսման ծրագիրը։
«Մեզ մոտ պատվաստման տարիքը 12-ից բարձր է, 5-12 տարեկան տարիքային խմբին խորհուրդ է տրվում այլ պատվաստանյութ, որի ներկրումը նախատեսվում է համեմատաբար ավելի ուշ, քանի որ այս տեսակի պատվաստանյութի պահանջարկ կա հատկապես քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների շրջանում»,- ասել է Գաբունիան։