Ապրիլի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 578 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 650 008-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 389 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 629 032։
Վարակից մահացել է ևս 3 մարդ, ընդհանուր՝ 16 761:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 2.36%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2.61%, վերջին 7 օրվանը՝ 2.11%: