Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ այս շաբաթ Վրաստան կբերվի կորոնավիրուսի դեմ կիրառվող Pfizer պատվաստանյութի նոր խմբաքանակ։
Նշենք, որ Pfizer պատվաստանյութերի նախորդ խմբաքանակի ժամկետը լրացել էր մարտի 31-ին։
Ընդգծենք նաև, որ ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) տվյալների, ապրիլի 4-ի դրությամբ ամբողջությամբ պատվաստվել է 1 257 304 քաղաքացի կամ չափահաս բնակչության գրեթե 44 տոկոսը։ Երեկ իրականացվել է ընդամենը 9 պատվաստում։
Հիշեցնենք՝ ապրիլի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 208 դեպք: