Այսօր լրանում է 1991 թվականի մարտի 31-ի հանրաքվեի 31 տարին։
Հարցին՝ «Համաձա՞յն եք, թե՞ ոչ, որ 1918 թվականի մայիսի 26-ի ակտի հիման վրա վերականգնվի Վրաստանի պետական անկախությունը», 1991 թվականի մարտի 31-ին ընտրողների մեծամասնությունը դրական պատասխանեց։ 3 միլիոն 672 հազար 403 ընտրողներից 3 միլիոն 295 հազար 493-ը քվեարկեց Վրաստանի պետական անկախությունը վերականգնելու օգտին:
Ապրիլի 9-ին Գերագույն խորհրդի նիստում ընդունվեց Վրաստանի անկախության ակտը։ 1991 թվականի ապրիլի 5-ին հրապարակվեցին հանրաքվեի վերջնական արդյունքները։
Ի դեպ, հենց այսօր Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ծննդյան օրն է, նա կդառնար 83 տարեկան։