Վարչապետն ընդունել է Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Սաուդյան Արաբիայի Թագավորության էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ Ֆադիլ Ալ-Իբրահիմի հետ։

Հանդիպմանն ընդգծվել է երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջև արդյունավետ փոխգործակցության կարևորությունն ու տնտեսության ոլորտում համագործակցության խորացման հեռանկարները։ Քննարկվել է Վրաստանի և Սաուդյան Արաբիայի միջև համագործակցության համատեղ տնտեսական կոմիտեի ստեղծման հնարավորությունը։

Վրաստանի վարչապետը ողջունել է Սաուդյան Արաբիայից ավելի շատ ներդրողների մուտքը Վրաստան։

Հանդիպմանը քննարկվել են նաև Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունները և դրանց հետևանքով առաջացած անվտանգության մարտահրավերները Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում։ Վարչապետը վերահաստատել է Վրաստանի համերաշխությունն ու քաղաքական աջակցությունն Ուկրաինային, այդ թվում՝ տարբեր ձևաչափերով։