Վրաստանի տարծաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 105–193 կմ (Ագարա-Զեստաֆոնի) ճանապարհահատվածում արգելված է բեռնատար և կիսաբեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը: Այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար ճանապարհը ազատ է:
Առատ ձյան և սառույցի պատճառով՝ Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստաֆոնի ավտոճանապարհի 1-106 կմ ճանապարհահատվածում միևնույն սահմանափակումներն են, իսկ 1-40 կմ ճանապարհահատվածին երթևեկությունը թույլատրվում է միայն շղթաների օգտագործման դեպքում:
Սառույցի պատճառով՝ միջազգային նշանակություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Մալեթա-Կոբի ճանապարհահատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է միայն շղթաների օգտագործման դեպքում: Երկու և ավելի քարշակ ունեցող ավտոմեքենաների երթևեկությունը ազատ է:
Ձյան և սառույցի պատճառով՝ Բաթումի-Ախալցիխե ավտոճանապարհի 87-106 կմ ճանապարհահատվծաում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրել է շղթաների օգտագործման դեպքում, միևնույն ժամանակ երկու և ավելի քարշակ ունեցող ավտոմեքենաների երթևեկությունը ազատ է: