Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի 35 028 քաղաքացի։
Նշենք, որ ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին մարտի 17-ին խորհրդարանում խոսել էր Վրաստան մուտք գործող ՌԴ քաղաքացիների թվի մասին։ Նախարարն հայտարարել էր, որ 2022 թվականի փետրվարի 24-ից մարտի 17-ը Վրաստան է մուտք գործել 30 439 ՌԴ քաղաքացի, մեկնել՝ 17 801, այսինքն՝ Վրաստանում մնացել է 12 638 ՌԴ քաղաքացի: Գոմելաուրիի խոսքով՝ փետրվարի 24-ից մարտի 16-ը Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Վրաստան մուտք գործող Բելառուսի քաղաքացիների թիվը ավելացել էր 10, իսկ ՌԴ քաղաքացիների թիվը` 12 անգամ:
Հիշեցնենք՝ մարտի 9-ի դրությամբ, Ռուսատանի կողմից Ուկրաինայում սանձազերծած պատերազմից հետո 13 օրվա ընթացքում ավելի քան 20 000 Ռուսաստանի քաղաքացի էր ժամանել Վրաստան։