Մարտի 28-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 646 545-ի: Մեկ օրում արձանագրվել է 229 նոր դեպք: Դրականության օրական ցուցանիշը կազմում է 4.19%։
Մարտի 28-ից Վրաստանում չեղարկվել են հակահամաճարակային որոշ կանոնակարգեր։ Այս մասին մարտի 22-ին տեղի ունեցած միջգերատեսչական խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել էր համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն, ավելին՝ այստեղ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ի պատասխան ընդդիմախոսների, հայտարարել է, որ նախորդ իշխանության ժամանակ՝ 2011 թվականին, գնաճը կազմել է 14 տոկոս։ Այս մասին նա նշել է կառավարության նիստի ժամանակ՝ մեջբերելով «Միացյալ ազգային շարժում» կուսակցության իշխանության ժամանակ գրանցված վիճակագրական տվյալները։
Ղարիբաշվիլին ասել է, որ վառելիքի թանկացման դեմ Թբիլիսիում անցկացված ցույցը կազմակերպել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը։
Այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին մի շարք հայտարարություններ է արել։
Նախարարն անդրադարձել է նավթի գների բարձրացմանը, Վրաստանը հան դարձնելու հնարավորությունների և Ռուսաստանից Վրաստան «սև փողեր» հնարավոր մուտքի մասին։ Մանրամասն՝ այստեղ։
Վրաստանում այսօրվանից մեկնարկում է ուսուցիչների և ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցող անձանց առարկայական և հմտությունների քննությունների գրանցումը։ Քննությունների համար հնարավոր կլինի գրանցվել մարտի 29-ից ժամը 10։00-ից մինչև ապրիլի 14-ը ժամը 18։00-ն։
Ուսուցիչների և ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցող անձանց քննության գրանցումը, որին այս տարի առաջին անգամ կարող են մասնակցել նաև ոչ վրացալեզու դպրոցների (հայալեզու, ադրբեջանալեզու) լեզվի և գրականության ուսուցիչները։
Կախեթիում երեկ առավոտից ուժեղ քամի էր, որի պատճառով Գուրջաանիի Սանապիրո փողոցում ծառ է արմատախիլ եղել և ընկել երկու ավտոմեքենաների վրա։ Թելավիի որոշ վայրերում ևս ծառեր են ընկել, քամին քշել է մի շարք ավտոտնակների տանիքները։ Մանրամասն՝ այստեղ։
Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության տվյալներով՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների շրջանակում Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի փոփոխությունների համաձայն մոպեդները և թեթև կվադրացիկլները օրենքով սահմանված կարգով երեկվանից՝ մարտի 28-ից, ենթակա են գրանցման։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է հրապարակել Եվրամիության Շենգենյան երկրների հետ առանց վիզայի ռեժիմի հինգերորդ տարեդարձի մասին։ Նախարարության տվյալներով՝ առանց վիզայի ռեժիմի ներդրումը համընդհանուր ձեռքբերում է։ Մանրամասն՝ այստեղ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օրվա կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում նշել է, որ վիզայի ազատականացման մեկնարկից ի վեր հինգ տարվա ընթացքում Վրաստանի ավելի քան մեկ միլիոն քաղաքացի մեկուկես միլիոնից ավել այց է կատարել դեպի եվրոպական երկրներ:
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի գրասենյակը Վրաստանի քաղաքացիական ծառայության բյուրոյի հետ համատեղ հայտարարում է ստաժավորման ծրագիր՝ վրաց լեզվի կրթական ծրագրի («1+4») ուսանողների համար։ Ծրագրի նպատակը Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին հանրային աշխատանքի առանձնահատկություններին ծանոթացնելն է։
Վրաստանը 2023 թվականի գեղասահքի աշխարհի առաջնությունում հանդես կգա տասը մարզիկներով։ Վրաստանի հավաքականը տղամարդկանց և կանանց անհատական ծրագրերում կունենա երկուական ներկայացուցիչ, ինչը Մորիս Կղվիթելաշվիլիի և Անաստասիա Գուբանովայի ձեռքբերումն է։