Մարտի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 229 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 646 545-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 2 993 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 621 396։
Վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 16 720:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 4.19%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 4.39%, վերջին 7 օրվանը՝ 3.43%: