Վրաստանի նավթ ներկրողների միության նախագահ Վանո Մվրալաշվիլիի խոսքով՝ դիզելի գինը Վրաստանում կարող է հասնել 4,5 լարիի։
Ըստ Մրավլիշվիլիի՝ համաշխարհային ներկա գներով դիզվառելիքը դեռ երկիր չի մտել, հետևաբար, եթե նոր գինը միջազգային շուկայում պահպանվի, տեղական շուկայում այն կհասնի 4,5 լարիի։
«Ներկա փուլում հատկապես բարձր է դիզվառելիքի գինը։ Եթե նայենք լցակայաններին, ապա նման բան երբեք չի եղել, երբ դիզելային վառելիքն ավելի թանկ արժե, քան սուպեր տեսակի բենզինը։ Դիզելի միջազգային գինն այսօր 1 դոլար 256 ցենտ է, որը կազմում է 4,5 լարի», — ասել է Մվրալաշվիլին։