Վատ եղանակը և ուժեղ քամին զգալի վնաս են հասցրել Ախալքալաքի մունցիպալիտետին։ Քամին վնասել է Կոչիո գյուղի հանրակրթական դպրոցի տանիքը, Ագանա գյուղի գյուղատնտեսական շենքը, Ալաթումանում, Կոչիոյում, Կոթելիայում, Արագվայում և Օրջայում գյուղերի տները։
Ախալքալաքի քաղաքապետարանի հատուկ հանձնաժողովի ներկայացուցիչները՝ փոխքաղաքապետ և հանձնաժողովի նախագահ Թեյմուրազ Մճեդլիձեի գլխավորությամբ, շրջայցեր են կատարել։
Բնակչությունից մեծ թվով դիմումներ կան աղետի պատճառած վնասին ծանոթանալու համար, դրանք այժմ տեղում ուսումնասիրվում են համապատասխան հանձնաժողովի կողմից, որից հետո կսկսվեն վնասված օբյեկտների վերականգնման աշխատանքները։