IPM հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման համաձայն, եթե Ուկրաինայի պես՝ ռուսական զորքերը մտնեն Վրաստան, հարցված բնակչության 42,7 տոկոսը պատրաստ է մնալ երկրում և կռվել։
Ըստ հարցման տվյալների.
- հարցվածների 24,2 տոկոսն ասել է, որ կմնա երկրում,
- 16.7 տոկոսը պատրաստակամություն է հայտնել զբաղվել կամավորական գործունեությամբ (որից 11.2 տոկոսը՝ քաղաքացիական և 5.5 տոկոսը՝ բժշկական կամ սոցիալական կամավորության),
- 11,2 տոկոսն ասել է, որ կանեն այն, ինչ պետք է երկրին,
- 3 տոկոսն ասել է, որ կմիանա հանրահավաքներին,
- միայն 1,7 տոկոսն է ասել, որ կլքի երկիրը։
IPM-ի կողմից անցկացված հարցման համաձայն՝ Վրաստանում հարցվածների 57 տոկոսն օգնության նպատակով պատրաստ է մեկնել Ուկրաինայի ցանկացած քաղաք կամ շրջան, մինչդեռ 43 տոկոսն ասել է, որ չի պատրաստվում նման քայլի։
Հարցին, թե ինչ աջակցության համար են պատրաստ գնալ Ուկրաինա, հարցվածների՝
- 47,9 տոկսոը պատասխանել է, որ կփորձի առավելագույնս օգնել, որքան կարող է,
- ընդհանուր առմամբ 34 տոկոսը պատրաստակամություն է հայտնել զբաղվել կամավորական գործունեությամբ, որից 17 տոկոսը դա կանի որպես ներգրավվածություն բժշկական/սոցիալական գործունեության մեջ, իսկ 17 տոկոսը՝ որպես քաղաքացիական կամավորական գործունեություն,
- հարցվածների 10,6 տոկոսը պատրաստ է ռազմական օգնության, իսկ հարկադիր վերաբնակների և երեխաների հետ կապված օգնության պատրաստակամություն է հայտնում հարցվածների 4,4 տոկոսը և 2,1 տոկոսը,
- հարցվածների 91 տոկոսն ասել է, որ եթե Ուկրաինայում լինեին, կներգրավվեին ցանկացած տեսակի պաշտպանական, մարտական կամ սոցիալական գործունեության մեջ։
IPM-ը հայտնել է, որ հարցումն անցկացվել է մարտին, 18 տարեկանից բարձր 1 026 քաղաքացիների (Թբիլիսիում և շրջաններում) հետ հեռախոսային հարցազրույցի մեթոդով (CATI)։