Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը պատրաստ է ընդունել Իսրայելի քաղաքացիներին, ովքեր սովորում էին Ուկրաինայի համալսարաններում։ Այս մասին խոսել են ԹՊՀ-ի և Իսրայելի պատվիրակության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ։
ԹՊՀ ռեկտոր Գիորգի Շարվաշիձեի խոսքով՝ Ուկրաինայում փետրվարի 24-ին սկսված ռազմական գործողությունների պատճառով իսրայելցի ուսանողները չեն կարողանում կրթությունը շարունակել Ուկրաինայի բարձրագույն ուսումնական հաստատություններում և ցանկություն են հայտնել ուսումը շարունակել Վրաստանում։
Իսրայելի պատվիրակության ղեկավարը նշել է, որ նախատեսվում է մինչև 1500 ուսանողների տեղափոխում Ուկրաինայից Վրաստանի բուհեր՝ հիմնականում բժշկական ուղղվածության մասնագիտություններ ուսումնասիրելու համար։