Կաշառք վերցնելու փաստով ձերբակալվել է Թբիլիսիի քաղաքապետարանին պատկանող «Ավտոսերվիս-16»-ի  տնօրենը

Վրաստանի Ֆինանասների նախարարության քննչական ծառայությունը կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալել է Թբիլիսիի քաղաքապետարանին կից գործող «Ավտոսերվիս-16» ՍՊԸ -ի տնօրենին:

Հետաքննությունը հաստատել է, որ գործով մեղադրյալը  ոմն քաղաքացու թույլատրել է օգտվել քաղաքապետարանին պատկանող ավտոտեխսպասարկման տարածքից` դրա փոխարեն պահանջելով 2000 լարի (շուրջ 778 դոլար):

Գործի քննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, որը նախատեսում է  6-9 տարվա  ազատազրկում:

 

Թողնել պատասխան