Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիորգի Վոլսկիի խոսքով՝ Վրաստանում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» և նրա արբանյակների վնասակար գործունեությունը պետք է հանգամանորեն քննել։
«Փաստ է, որ տարածաշրջանում պատերազմ է ընթանում, և դա էական ազդեցություն ունի հատկապես անվտանգության վրա։ Վրաստանում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ «Միացյալ ազգային շարժման» և նրա արբանյակների այս վնասակար գործունեությունը, որն արդեն ակնհայտ է, չի կարելի անտեսել»,- ասել է Վոլսկին։