Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է։ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տվյալներով, ներկա պահին ընթանում են ձնամաքրման աշխատանքներ։
Նույն ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրի հատվածում երթևեկությունն ազատ է։
Դեպարտամենտի փոխանցմամբ՝ երեկ Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան մաքրման աշխատանքներ իրականացնել չի հաջողվել ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով։