«Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցաւթյան առաջնորդ Գիորգի Վաշաձեի խոսքով՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրումից առաջ լավ կլիներ անվտանգության նոր միջավայրի ստեղծումը։
Ինչպես Վաշաձեն է նշում՝ «բոլոր այն մարդիկ, ովքեր կարծում են, որ չեզոքությունը կփրկի Վրաստանը, մոլորության մեջ են»։
Հիշեցենք՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մարտի 17-ին կայացած դատական նիստի ժամանակ հայտարարել էր, թե ինքը տեղեկություն է ստացել տարբեր երկրների դիվանագիտական ծառայություններից և «այդ թվում լուրջ երկրի հատուկ ծառայություններից», որ Ռուսաստանը սադրանք է պատրաստում Վրաստանի օկուպացված տարածքներում, որպեսզի Վրաստանի կառավարությունից պահանջի չեզոքություն հայտարարել։
Նշենք, որ ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանը մի շարք պայմաններ է դրել Ուկրաինայի առաջ։ Դրանց թվում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, ինչպես նաև Ղրիմի ճանաչումը՝ որպես Ռուսաստանի մաս, իսկ Դոնեցկի ու Լուգանսկի շրջանները՝ որպես անկախ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում փոխզիջումների ձևաչափերը կորոշվեն հանրաքվեով։