Վրաստանում այսօր՝ մարտի 22-ին կայացած կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ստեղծված միջգերատեսչական խորհրդի նիստից հետո՝ խորհրդի համակարգող Գիորգի Ղիբրաձեն անդրադարձել է երկրում սահմանափակումների վերացմանը:
«Ալիք Մեդիան» ներկայացնում է այն սահմանափակումները, որոնց վերացման մասին այսօր հայտարարել է կառավարությունը:
- Մարտի 28-ից Վրաստանի բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի
- Սննդի օբյեկտների, ինչպես նաև սպորտային, մշակութային կամ այլ՝ այդ թվում՝ սոցիալական միջոցառումների քանակական սահմանափակումները հանվում են
- Հեռավար աշխատող աշխատակիցները կվերադառնան գրասենյակներ
- Վրաստանի այն քաղաքացիների համար, ովքեր երկիր են վերադառնում առանց «PCR» թեստի, ինքնամեկուսացման պարտավորությունը վերացվում է։
- Պատվաստումների խրախուսման ծրագիրը պահպանվում է