Մարտի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 053 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 643 295-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 2 067 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 601 578։
Վարակից մահացել է ևս 7 մարդ, ընդհանուր՝ 16 678:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 4.87%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 7.19%, վերջին 7 օրվանը՝ 4.78%: