Ախալցխա-Նինոծմինդա ճանապարհի 90-112 կմ հատվածում թեթև մարդատար մեքենաների երթևեկությունը վերականգնվել է: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։
Նշվում է, որ ճանապարհի նույն հատվածում արգելված է կցորդով և կիսակցորդով, ինչպես նաև 30-ից ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
«Ճանապարհների վարչությունը հորդորում է բնակչությանը ձմեռային շրջանում երթևեկել համապատասխան անվադողերով, երթևեկել պատշաճ կարգով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին», — ասված է հաղորդագրությունում։